13/07/2019 10:05
«Ժամանակ». Նման այցերը ավելի շատ տուրիստական են և որևէ գործառնական նշանակություն չունեն
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կիրակի մեկնելու է Միացյալ Նահանգներ: Այցի ընթացքում նախատեսված է հանդիպում Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հետ: Նախատեսված է հանդիպում Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միչ ՄըքՔոնելի, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ:
Միրզոյանը կարող է ասել, որ սա չափազանց կարևոր այց է, իսկ այցից հետո խոսել դրա օգտակարության և արդյունավետության մասին, սակայն ի սկզբանե պարզ է, որ նման այցերը ավելի շատ տուրիստական են և Հայաստանի համար որևէ գործառնական նշանակություն չունեն»: