13/07/2019 11:40
«Ֆեներբախչեն» հրաժարվել է Օզիլի գնումից
«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի տեղափոխությունը թուրքական «Ֆեներբախչե» չի կայանա:
Թուրքական ակումբից հայտարարել են, որ տրանսֆերը «հնարավոր չէ առկա տնտեսական պայմաններում»:
«Արսենալը» ցանկանում է բեռնաթափել աշխատավարձային գերատեսչությունը և ավելացնել տրանսֆերային բյուջեն, որը այս միջմրցաշրջանային ժամանակահատվածում կազմում է միայն 45 միլիոն ֆունտ՝ Օզիլի վաճառքի հաշվին:
Այսօր ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբում վաստակում է շաբաթական 300 հազար ֆունտ: