13/07/2019 13:01
Գաբունիայի տան վրա ամոթանքով ցուցանակ են կախել
ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինին վիրավորած վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի լրագրող Գեորգի Գաբունիայի տան վրա կախել են ամոթանքով ցուցանակ, հայտնում է РИА Новости-ն:
Դրա վրա գրված է. «Այս տանը բնակվում է չար աքլոր Գեորգին»: Ցուցանակը շինության վրա մնացել է մի քանի օր:
Տան բնակիչների խոսքով՝ հեռուստահաղորդավարի արարքները պարբերաբար հանգեցնում են նրա դեմ բողոքի ակցիաների:
«Դրա համար էլ նա վարձել է անվտանգության աշխատակիցներ. երկու համբալ այդ հիմարին ճանապարհում են մինչև վերելակ և դիմավորում», - պատմել է նրա ծնողների հարևան Վախան: