13/07/2019 12:16
Թուրքիան բացատրել է ԱՄՆ-ին C-400-ներ գնելու պատճառը
Թուրքիայի և Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարը և Մարկ Էսպերը հեռախոսազրույցով քննարկել են Անկարային ռուսական զենիթահրթիռային С-400 համալիրների մատակարարումը: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն:
Ինչպես նշվում է, Աքարը բացատրել է Էսպերին՝ ինչու է Թուրքիայի համար կարևոր С-400-ների գնումը:
Նրա խոսքով՝ թուրքական պետությունը գտնվում է լուրջ օդային սպառնալիքի առաջ: Ընդ որում, նա չի նշել, թե ինչ սպառնալիքի մասին է խոսքը:
Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ թուրքիան դիտարկում է ԱՄՆ-ից ՀՕՊ Patriot համալիրներ գնելու հնարավորությունը: