15/07/2019 19:06
Ադրբեջանում ծառի ճյուղը քամու պատճառով ընկել է զբոսաշրջիկների վրա
Ադրբեջանի հյուսիս-արևմտյան շրջանում գտնվող շեքիական Պալատի հարևանությամբ 500-ամյա սոսու ճյուղի ընկնելու պատճառը վերջին օրերին չդադարող անձրևն ու ուժեղ քամին է եղել: Այս մասին «Интерфакс»-ին հայտնել են երկրի բնապահպանության ու բնական պաշարների նախարարությունից։
«Վերջին օրերին չդադարող անձրևներն ու կիրակի առավոտյան ժամերին մոլեգնող ուժեղ քամին հանգեցրել են սոսու երկու ճյուղերի պոկվելուն և ընկելուն», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Հուլիսի 14-ին Ադրբեջանում Շեքիի խաների պալատի դիմաց մարդկանց վրա է ընկել 500-ամյա սոսու 50 սմ-ոց ճյուղը: Երկրի զբոսաշրջության պետական գործակալության տվյալներով՝ 19 մարդ է տուժել: