15/07/2019 11:46
ԵՄ-ի երկրների ԱԳՆ ղեկավարները կքննարկեն Իրանի շուրջ իրադրությունը
Եվրամիության 28 երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների նիստի գլխավոր թեման կդառնա Իրանի և այդ երկրի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի շուրջն իրադրությունը, նիստ, որը կդառնա վերջինը ԵՄ-ի կառույցներում ամառային արձակուրդից առաջ:
Ինչպես նախօրեին լրագրողներին հայտնել է Միության ներկայացուցիչը, նախարարները կքննարկեն ԱՄՆ-ի և Իրանի միջև լարված հարաբերությունների, նաև ԳՀՀՊ-ի շրջանակներում իր պատավորությունների կրճատման մասին Թեհրանի վերջին հայտարարությունների հետեւանքների պատճառով ռազմական Էսկալացիայի ռիսկի նվազման ուղիները:
Բացի դրանից, ԵՄ-ի խորհրդի օրակարգում է Կիպրոսի բացառիկ տնետեսական գոտում Թուրքիայի կողմից սկսված հորատման հարցը, որին ի պատասխան Բրյուսելը միջոցներ է պատրաստում Անկարայի նկատմամբ: