15/07/2019 19:13
ԵՄ-ն համերաշխ է Կիպրոսի հետ՝ Թուրքիայի հորատանավի հետ կապված իրավիճակում
Եվրամիությունը համերաշխ է Նիկոսիայի հետ Կիպրոսի ափամերձ ծանծաղուտում թուրքական հորատանավի գործողությունների շուրջ ստեղծված իրավիճակում։ Այս մասին Բրյուսելում լրագրողներին ասել է Գերմանիայի ԱԳ նախարարությունում Եվրոպայի գործերի պետնախարար Միխայել Ռոտը՝ ԵՄ-ի երկրների արտաքին գործերի նախարարների նիստից առաջ:
«Թուրքիայի այս սադրանքը մեր բոլորի համար անընդունելի է: Մենք Կիպրոսի կողմից ենք», - ասել է նա:
«Մենք գտանք համապատասխան հավասարակշռող մարտավարություն, որը մեզ թույլ է տալիս բաց պահել բոլոր տարբերակներն, անշուշտ, նաև պատժամիջոցները», - նշել է Ռոտը:
Նրա խոսքով՝ «հարկ եղած ժամանակ» ԵՄ-ն պետք է դա քննարկի: Ես կարող եմ միայն հուսալ, որ այժմ շատ հակամարտություններին ու ճգնաժամերին չի ավելնա ևս մեկը», - նշել է պետխարարը:
«Կարևոր է, որ մենք մեկ անգամ ևս հասկանալ տանք, որ (արդյունահանման իրավունքների) այդ բոլոր հարցերն անհրաժեշտ է վերջնականապես պարզել ՄԱԿ-ի հովանու ներքո», - ասել է Ռոտը: