15/07/2019 13:35
Զելենսկու շարասյան մեքենաները դարձել են ՃՏՊ մասնակից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու շարասյան մեքենաները երեխաներ տեղափոխող ավտոբուսի հետ միասին Զապորոժիե մարզում դարձել են ՃՏՊ մասնակից, հայտնում է «Страна.ua» պորտալը՝ հղում անելով Ուկրաինայի Պետական պահպանության վարչությանը:
Ինչպես գրում է պորտալը, նախնական տեղեկատվությամբ՝ պատահարի պատճառը նախագահի շարասյան մեքենաների վազանցն էր։
Շարասյունն ուղևորվում էր Կիև, ընդ որում Զելենսկին մեքենաներից որևէ մեկում չէր գտնվում. նա թռչում էր օդանավով:
Ավտոբուսի ուղևորները չեն տուժել: