15/07/2019 19:33
Վենեսուելայի ընդդիմությունը բնակցությունները շարունակելու համար վերադառնում է Բարբադոս
Վենեսուելայի ընդդիմության ներկայացուցիչները Բարբադոսում կշարունակեն Նորվեգիայի միջնորդությամբ բանկացությունները երկրի կառավարության հետ: Այդ մասին հայտնել է վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի մամուլի ծառայությունը:
«Պատվիրակությունը, որը նշանակվել է նախագահի պաշտոնակատար Խուան Գոայդոյի կողմից, վերադառնում է Բարբադոս՝ շտապ կարգով շարունակելու Նորվեգիայի միջնորդությամբ բանակցային գործընթացը, որպեսզի հասնի փոփոխությունների, որոնք վերջ կդնեն վենեսուելացիների տառապանքներին»,- ասված է հաղորդագրության մեջ: