15/07/2019 20:11
Թրամփը պատրաստվում է աշխատանքից հեռացնել ԱՄՆ-ի առևտրի նախարարին
ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը, հնարավոր է, առաջիկայում աշխատանքից հեռացնի երկրի առևտրի նախարար Ուիլբուր Ռոսին։
Այդ մասին հաղորդել է NBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նշվում է, որ Թրամփը «հիասթափված է, թե ինչպես է Ռոսը կառավարում Բնակչության մարդահամարի բյուրոն, որն առևտրի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումն է», և «զանգահարում է Սպիտակ տան սահմաններից դուրս իր դաշնակիցներին՝ քննարկելով արդեն այս ամռանը Ռոսին փոխարինելու հնարավորությունը»:
Հեռուստաընկերությունն ընդգծում Է, որ ավելի վաղ Թրամփն արդեն դժգոհություն է հայտնել 81-ամյա նախարարի գործունեության առիթով՝ մասնավորապես նախագահը դժգոհել է նրա անբավարար կոշտությունից՝ Չինաստանի հետ առևտրական բանակցություններ վարելիս: