15/07/2019 14:06
Ալժիրի հավաքականի երկրպագուները Փարիզում անկարգություններ են հրահրել
Ալժիրի հավաքականի երկրպագուները Փարիզում անկարգություններ են հրահրել՝ աֆրիկյան ազգերի գավաթի եզրափակչում իրենց ազգային թիմի հայտնվելուց հետո, հայտնում է ТАСС-ը:
Ըստ BFM հեռուստաալիքի՝ հազարավոր մարդիկ դուրս են եկել Փարիզի, Մարսելի և Լիոնի քաղաքներ: Կարճ ժամանակ անց երկրպագուների և ոստիկանների միջև բախումներ են սկսվել: Կատաղած ամբոխը Լիոնում կոտրել է խանութների ապակիներ, այրել տասնյակ մեքենաներ:
Մարսելում երկրպագուները փորձել են ներխուժել նավահանգստի տարածք, սակայն ոստիկանների հաջողվել է նրանց կանգնեցնել: Դրա հետևանքով երկրպագուները քարեր են նետել իրավապահների ուղղությամբ:
Նրանց կարգի հրավիրելու համար ոստիկաններն օգտագործել են արցունքաբեր գազ: