15/07/2019 19:36
Ֆիլիպիններում դենգե տենդի բռնկման պատճառով տագնապ են հայտարարել
Ֆիլիպինների առողջապահության նախարարությունը երկուշաբթի արտակարգ դրություն է հայտարարել մի քանի շրջաններում՝ դենգե տենդի բռնկման պատճառով, հայտնում է «Rappler» պորտալը:
Ֆիլիպինների առողջապահության նախարար Ֆրանսիսկո Դուկեն հայտնել է, որ հունվարի 1-ից հունիսի 29-ը գրանցվել է դենգե տենդով վարակման 106 630 դեպք, ինչը 85 տոկոսով ավելի է քան 2018 թվականի նույն ժամանակահատվածում:
Բացի այդ՝ այս տարի տենդի հետևանքով մահացել է 456 մարդ: