15/07/2019 13:51
Իսպանիայում 320 գնացքի չվերթներ են չեղարկվել գործադուլի պատճառով
Իսպանիայի Renfe երկաթուղային գործարկուի աշխատակիցների սկսված գործադուլի պատճառով մոտ 320 գնացի չվերթներ են չեղարկվել, հայտնում է El Pais թերթը:
Գործադուլը, որը պետք է ավարտվի տեղի ժամանակով 23:00-ին (Երևանի ժամանակով 01:00-ին), կազմակերպում է Աշխատանքային հանձնաժողովների արհմիութենական համադաշնությունը:
Գործադուլը կանդրադառնա մեծ արագության գնացքների, հեռընթաց և տարածաշրջանային գնացքների երթևեկության վրա: Իսպանիայի իշխանությունները երկաթուղային ծառայություններին պարտավորեցնում են, չնայած գործադուլին, պահպանելու ծառայությունների նվազագույն մակարդակը: Renfe-ի աշխատակիցները պահանջում են աշխատատեղերի ստեղծում, աշխատանքային օրվա կրճատում և աշխատավարձի բարձրացում: Գործարկուն այն ուղևորներին, որոնց պլանները խախտվել են գործադուլի պատճառով, առաջարկում են փոխել կամ վերադարձնել տոմսերն անվճար հիման վրա: