15/07/2019 14:11
Ավստրալիայի ափերի մոտ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Ավստրալիայի հյուսիս-արևմտյան ափերի մոտ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում են ԱՄՆ երկրաբանական ծառայությունից (USGS):
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 23.01-ին (Երևանի ժամանակով՝ 03.01-ին):
Էպիկենտրոնը գտնվել է Բրում բնակելի թաղամասից 208 կմ դեպի արևմուտք: Օջախը 10 կմ խորությամբ էր:
Զոհերի կամ ավերածությունների մասին չի հաղորդվել: