15/07/2019 18:39
Պապուա Նոր Գվինեայի ափերին 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Պապուա Նոր Գվինեայի ափերին 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Երկրաշարժի օջախը գտնվել է երկրակեղևից 60 կմ խորության վրա:
Էպիկենտրոնը գտնվել է Կանդրիան քաղաքից 29 կմ դեպի հյուսիս և Քիմբե քաղաքից 83 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: