15/07/2019 12:15
«Օդի փողը» հանելու և սակագների վերանայման դեպքում երկու ավիաընկերություն 2020-ի ամռանը մուտք կգործի ՀՀ. Քաղավիացիայի պետ (Տեսանյութ)
ՀՀ նոր ավիաուղիներ բերելու ամենամեծ խոչընդոտներից մեկը ՀՀ-ում ծախսերի բարձր լինելն է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
«Այստեղ օրենքի փոփոխության առաջարկ ենք անելու՝ «օդի փողի» հետ կապված: Բարձր են և «Զվարթնոցի» սակագները, և օդի գինը՝ 10 հազար դրամ: Դա փոքր գումար չէ», - ասաց Ռևազյանը՝ հավելելով. «Ուզում ենք առաջարկել օդի փողը հանել նոր ուղղությունների համար»:
Նա ընդգծեց, որ RainAir և WizzAir ավիաընկերությունները համաձայնություն են տվել 2020 թվականին մուտք գործել ՀՀ, եթե օրենքում «օդի գնի» հետ կապված առաջարկվող փոփոխությունները հանվեն և «Զվարթնոցն» էլ պատրաստ լինի նոր ուղղությունների համար իր սակագները վերանայել:
Ռևազյանը նկատեց, որ այս ընկերությունների կողմից ունի նաև գրավոր համաձայնագիր: