16/07/2019 18:23
Կալիֆոռնիայի բնակելի տներից մեկում պայթյունի հետևանքով մեկ մարդ մահացել է, 15-ը՝ տուժել
Մեկ մարդ մահացել է, ևս 15-ը՝ ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածներ, Ամերիկայի Կալիֆոռնիա նահանգի բնակելի տներից մեկում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով:
Մահացածը գազի սպասարկման ընկերության աշխատակից է եղել, որը վերանորոգման աշխատանքներ էր իրականացնում բնակելի տանը:
Դեպքի վայրում իրավապահ մարմինները սահմանափակել են երթևեկությունն ու հարևան տներից տարհանել բոլոր բնակիչներին: