16/07/2019 16:43
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ: Պատճառը, Բրյուսելի կարծիքով, Կիպրոսի տնտեսական գոտում գազի անօրինական հորատումն է:
Անկարան վաղուց է վիճարկում այդ տարածքի սահմանները: Այժմ այնտեղ գտնվում է թուրքական երկու նավ. ընթանում են հորատման աշխատանքներ: ԵՄ-ում դա վճռականորեն դատապարտում են և որոշում են ընդունել կրճատել Թուրքիային տրամադրվող ֆինանսական միջոցների ծավալները:
Ըստ «Reuters»-ի՝ պատժամիջոցների հետևանքով կորուստները կկազմեն 150 միլիոն եվրո:
Ի պատասխան Անկարան հայտարարել է, որ ավենացնելու է ածխաջրածնի արդյունահանումը Միջերկրական ծովում: