16/07/2019 18:58
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոք է ներկայացնել Սահմանադրական դատարան դիմելու որոշման բեկանման դեմ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն այսօր վճռաբեկ բողոք է ներկայացնել նախագահի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշման բեկանման դեմ, տեղեկացնում է Քոչարյանի պաշտպանական թիմը։
Մինչ այդ՝ հուլիսի 11-ին, պաշտպանները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Ռ․Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։ Վճռաբեկ բողոքների մասով զեկուցող դատավորը կլինի Սամվել Օհանյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, բավարարել է դատախազի, տուժողի և վերջինիս ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վերաքննիչ բողոքները։
Դատարանի որոշմամբ վերացվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը և որոշվել է որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։ Դատարանը բեկանել է նաև գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու որոշումը։