16/07/2019 12:54
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն բացառել է Ասանժի արտահանձնումը մահապատիժ կիրառող երկիր
WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը չի հանձնվի ոչ մի երկրի, որտեղ մահապատիժ է գործում: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի փոխնախարար Ալան Դանկանը՝ ամփոփելով Կիտոյում Էկվադորի արտաքին գործերի նախարար Խոսե Վալենսիայի հետ հանդիպման արդյունքները:
«WikiLeaks-ի հիմնադիրը չի հանձնվի ոչ մի երկրի, որտեղ մահապատիժ է կիրառվում: Երկու երկրների (Մեծ Բրիտանիայի և Էկվադորի) միջև համաձայնություն է ձեռք բերվել այդ մասին»,- մեջբերում է Դանկանի խոսքը EFE գործակալությունը: