16/07/2019 19:40
Նոր Զելանդիայի վարչապետը դատապարտել է Թրամփի խոսքերը ԱՄՆ կոնգրեսական կանանց հասեցին
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը քննադատել է ԱՄՆ նախագահին այն խոսքերի համար, որոնք նա ասել է ԱՄՆ կոնգրեսի «առաջադեմ» կանանց հասցեին, հայտնում է «New Zealand Herald» թերթը:
«Ես հպարտանում եմ, որ Նոր Զելանդիայում մենք գնահատում ենք մարդկանց միջև տարբերությունները։ Ես միանգամայն այլ տեսակետի կողմնակից եմ, քան նախագահ Թրամփը։ Մենք կարծում ենք, որ նորզելանդական խորհրդարանում պետք է լինեն տարբեր մշակույթների և էթնոսների ներկայացուցիչներ։ Չի կարելի գնահատել մարդուն՝ ելնելով նրա ծագումից, և դրա հիման վրա անել եզրակացություններ խորհրդարանական լինելու նրա իրավունքի մասին», - ընդգծել է Արդեռնը։
Հուլիսի 14-ին Թրամփը Twitter-ում քննադատել էր ԱՄՆ Կոնգրեսի, այսպես կոչված, առաջադեմ կին դեմոկրատներին։ Սպիտակ տան ղեկավարը վերջիններին առաջարկել էլ «բարձրաձայն և չարամտորեն» ամերիկացիներին ԱՄՆ կառավարությունը կառավարել սովորեցնելու փոխարեն «գնալ հետ» և «օգնել լիովին ավերված և հանցագործությամբ լցված այն վայրերին, որտեղից նրանք եկել են»։