16/07/2019 12:38
Պակիստանը ներել է Հնդկաստանին և բացել օդային տարածքը
Պակիստանը Հնդկաստանի հետ հարաբերությունների սրման ֆոնից հետո որոշել է բացել իր օդային տարածքը բոլոր առևտրային չվերթների համար, հայտնում է РИА «Новости»-ն:
Նշվում է, որ այժմ Պակիստանի երկինքը բաց է բոլոր չվերթների համար: Այնուամենայնիվ, դրանք պետք է համաձայնեցնել օդային երթուղիների շարժի ծառայության հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հնդկաստանն ու Պակիստանը Քաշմիրում միմյանց ռմբակոծել են: