16/07/2019 19:31
Նախապատրաստվում է Պուտինի այցը Հունգարիա. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վստահեցրել է, որ հոկտեմբերին կկայանա Պուտինի այցը Հունգարիա։ Դրա նախապատրաստվական աշխատանքները սկսված են։
«Իրոք, այդ այցի նախապատրաստությունը տարվում է», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Հունգարիայի լրատվամիջոցների հրապարակումը, ըստ որի, Ռուսաստանի ղեկավարը կարող է Բուդապեշտ այցելել հոկտեմբերի 30-ին:
Ինչպես երեքշաբթի հայտնել Է «Népszava» թերթը՝ հղում անելով սեփական սեփական աղբյուրներին, այցի ժամանակ Բուդապեշտում սպասվում են բանակցություններ Պուտինի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի միջև: Կողմերը մտադիր են քննարկել գազի մատարարումների հարցը, համագործակցությունն ատոմային Էներգետիկայի ոլորտում:
Պուտինը և Օրբանն ամեն տարի անցկացնում են երկկողմ բանակցություններ: 2018 թվականի սեպտեմբերին նրանք հանդիպել էին Մոսկվայում: