16/07/2019 20:20
Տորթ՝ պանդայի համար (Տեսանյութ)
Էլ ի՞նչ ծննդյան օր առանց տորթ: Իսկ, քանի որ 110 կիլոգրամ կշռող Ցզյաո Ցին պանդան քաշին հետևելու կարիք չունի, ապա կարող է որքան ցանկանում է օգտվել հյուրասիրությունից։ Բեռլինյան կենդանաբանական այգում տոնում են նախշավոր արջի ծննդյան օրը, նա դարձել է 9 տարեկան:
Պանդայի համար տորթը պատրաստված է քաղցր կարտոֆիլից և կարմիր բազուկից: Նախորդ շաբաթ նման տորթ ստացել էր նաև նրա ընկերուհի Մեն Մենը, որը դարձել էր 6 տարեկան: