16/07/2019 19:26
Թուրքիան մտադիր է Կիպրոսի շրջանում ակտիվացնել երկրաբանահետախուզական գործունեությունը. Չավուշօղլու
Հյուսիսային Մակեդոնիայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ չնայած Եվրամիության պատժամիջոցներին, Թուրքիան մտադիր է Կիպրոսի շրջանում ակտիվացնել երկրաբանահետախուզական գործունեությունը։
«Եթե նման որոշումներ եք կայացնում Թուրքիայի նկատմամբ, ապա մենք կակտիվացնենք մեր գործունեությունը: Այժմ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում գտնվող երեք նավերին միանալու է նաև չորրորդը», - հայտնել է նա:
Միևնույն ժամանակ, Չավուշօղլուն վստահություն է հայտնել, որ Եվրամիությունում «տեղյակ են իրենց ընդունած որոշումների իրականացման անհնարինության մասին»:
Նա նաև հորդորել է «լուրջ չընդունել ԵՄ-ի որոշումները, քանի որ դրանք ընդունվել են Կիպրոսի հունական համայնքին հաճոյանալու համար»: