16/07/2019 18:46
Ուկրաինայում ուժի մեջ է մտել պետական լեզվի մասին օրենքը
Ուկրաինայում ուժի մեջ է մտել պետական լեզվի մասին օրենքը, որը ենթադրում է տուգանք այն մարդկանց համար, որոնք հասարակական վայրերում կխոսեն ոչ ուկրաիներեն, հայտնում է «112 Украина»-ն:
Վարչական պատասխանատվությունը, սակայն, ուժի մեջ կմտնի երեք տարուց: Ռուսական կողմի պնդմամբ, այս հարցը պատրաստվում են քննարկել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում:
Այսօրվանից պաշտոնապես ռուսերեն չեն կարող խոսել Ուկրաինայի նախագահը, պատգամավորները, կրթօջախների ուսուցիչները, բժիշկները: