16/07/2019 19:11
Ֆոն դեր Լյայենը ԵԽ-ին հայտնել է, որ պատրաստ է երկարաձգել Brexit-ի շուրջը բանակցությունները
Եվրահանձնաժողովի նախագահի թեկնածու Ուրսուլա ֆոն դեր Լյայենն պատրաստ է ընտրվելու դեպքում Մեծ Բրիտանիային ավելի շատ ժամանակ տրամադրել Եվրամիության կազմից դուրս գալու շուրջը բանակցությունների համար: Այդ մասին նա հայտարարել է երեքշաբթի՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի պատգամավորների առջև:
«Պատրաստ եմ ավելի շատ ժամանակ տալ, եթե անհրաժեշտ լինի»,- ընդգծել է նա:
Նա վստահեցրել է, որ ամեն դեպքում ԵՄ-ն «այսուհետև ևս թագավորությունը կդիտարկի որպես գործընկեր և բարեկամ»:
Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի թեկնածուն խոստացել է նաև քննարկմանն դնել Եվրոպայի ապագայի հարցերը:
Ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ ինքը շահագրգռված է Եվրախորհրդարանի դերի ամրապանդման հարցում: