16/07/2019 20:11
Ռուսաստանում սահմանափակելու են վեյփերի և կալյանի օգտագործումը
ՌԴ կառավարությունն աջակցություն է հայտնել անչափահասներին կալյանի և ծխելու համար նախատեսված էլեկտրական սարքերի վաճառքը սահմանափակող օրինագծին, հայտնում է «Интерфакс»-ը:
Նախաձեռնության հեղինակներն են մի շարք պատգամավորներ։ Այդ գաղափարին նրանց դրդել է երիտասարդ բնակչության շարքում վեյփերի օգտագործման աճը:
Ըստ օրինագծի՝ սահմանափակվելու է կալյանի օգտագործումն առանձին տարածքներում, որտեղ արգելվում է նաև ծխախոտի օգտագործումը: