16/07/2019 12:45
Նավթի համաշխարհային գները նվազել են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են, փոխանցում է «Казинформ»-ը:
Brent ապրանքանիշի սեպտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 0,81 դոլարով՝ մինչև 66.19 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0.63 դոլարով՝ մինչև 59.58 դոլար մեկ բարելի դիմաց: