17/07/2019 14:28
Ողբերգական վթար՝ ՌԴ-ում. կրկին հայեր են մահացել, զոհերի թվում 4 և 6 տարեկան երեխաներ կան. Sputnik Արմենիա
Երեկ Ռուսաստանի Կրասնոդարի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, որի զոհ է դարձել հայերի 4 հոգանոց ընտանիքը։ Այս մասին հայտնում է Kubnews.ru–ն։
««Ford» մակնիշի մեքենան կորցրել է կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց՝ բախվելով ծառին։ Վթարի հետևանքով զոհվել է 4 անձ, այդ թվում՝ 2 երեխա։ Վթարի հետևանքով մահացածները Կրասնոդար են եկել Հայաստանից», - նշված է կայքում։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` տուժածները Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքի բնակիչներ են։ Համայնքի ղեկավար Մովսես Մովսիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վթարի զոհ են դարձել 32-ամյա վարորդը, նրա 28-ամյա կինը, 4 և 6 տարեկան դուստրերը։ Ի դեպ, աղջիկներից մեկը դպրոց էր հաճախում, մյուսը` մանկապարտեզ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։