17/07/2019 19:09
Բիլ Գեյթսը միլիարդատերերի ցանկում այլևս առաջատար չէ
Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը առաջին անգամ իջել է Bloomberg Billionaires Index-ի (BBI) երկրորդ հորիզոնական:
Նշվում է, դա վարկանշային աղյուսակի 7-ամյա ստեղծման ընթացքում առաջին անգամ է տեղի ունեցել:
LVMH-ի ղեկավար Բերնար Արնոն առաջատար է. նրա կարողությունը Գեյթսի ունեցվածքից 200 միլիոն դոլարով ավելի է: Արնոյի միջոցները կազմում են 107,6 միլիարդ դոլար: