17/07/2019 21:39
Սուդանի Զինվորական խորհուրդը և ընդդիմությունը քաղաքական համաձայնագիր են ստորագրել
Սուդանի Զինվորական անցումային խորհուրդը և հիմնական ընդդիմադիր ուժը՝ «Հանուն ազատության և փոփոխությունների» դաշինքը, չորեքշաբթի առավոտյան ստորագրել են քաղաքական համաձայնագիր, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը:
Փաստաթուղթն ստորագրվել է Խարտումում աֆրիկացի միջնորդների ներկայությամբ:
Զինվորական խորհրդի ղեկավարի տեղակալ Մուհամեդ Համդան Դագալոն (Համիդին) հայարարել է, որ համաձայնագրի հաստատումը պատմական պահ է և ուղի է բացում համագործակցության նոր դարաշրջանի համար: