17/07/2019 19:44
ԱՄՆ-ը ցանկանում է 42 մլն դոլար տրամադրել Վենեսուելայի ընդդիմությանը՝ Գվատեմալայի և Հոնդուրասի փոխարեն
ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պլանավորում է մոտ 42 միլիոն դոլար, որը նախատեսված է Կենտրոնական Ամերիկայի երկրների համար՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու նպատակով, վերաուղղորդել Վենեսուելայի ընդդիմության աջակցությանը, հայտնում է Los Angeles Times թերթը՝ հղում անելով դաշնային գերատեսչության ներքին փաստաթղթեր, որն զբաղվում է այլ պետությունների օգնություն ցույց տալու հարցերով:
Հրատարակության տվյալով՝ USAID-ը մտադիր է «վերաբաշխել այն 41,9 միլիոն դոլարը, որը սկզբնապես տարմադրվել էր որպես ֆինանսական օգնություն Գվատեմալային և Հոնդուրասին»՝ նրանց կողմից ԱՄՆ ուղևորվող միգրանտների հոսքի կրճատման միջոցների ձեռնարկման համար: Այդ որոշման պատճառը «սրընթաց զարգացող ճգնաժամն է Վենեսուելայում, որն ազդում է ԱՄՆ-ի ազգային շահերի վրա»: