17/07/2019 09:51
«Հրապարակ». «Լուսավոր Հայաստանում» լուրջ տարաձայնություններ կան Էդմոն Մարուքյանի և Արման Բաբաջանյանի միջև
«Հրապարակ» թերթը գրում է.
««Լուսավոր Հայաստանը» վերջին շրջանում «կլասիկ» ընդդիմության դաշտից խիստ սահուն տեղափոխվել է «կլասիկ» իշխանամետության` «պապից ավելի կաթոլիկ» դաշտ։
Հատկապես ուշագրավ են այդ առումով ֆրակցիայի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանի ելույթները․ քաղաքական-փորձագիտական շրջանակներում պնդումներ կան, որ լուրջ տարաձայնություններ կան խմբակցությունում, մասնավորապես Էդմոն Մարուքյանի և Արման Բաբաջանյանի միջև։
Ավելին` կարծիք կա, որ այսպես շարունակվելու դեպքում հնարավոր է՝ ֆրակցիան տրոհվի։ Այս իրավիճակի մասին հարցրինք ֆրակցիայի ակտիվ պատգամավորներից մեկին` Անի Սամսոնյանին։
«Փորձագիտական և կամ այլական տեսակետները ոչ մի աղերս չունեն իրականության հետ»։ Այդ դեպքում ինչո՞վ բացատրել ֆրակցիայի սահուն տեղափոխությունն իշխանության տեսակետների դաշտ։
«Չկա նման բան՝ կան տարբեր կարծիքներ, տեսակետներ լոկ»: Իսկ ինքներդ կիսո՞ւմ եք Արման Բաբաջանյանի տեսակետները։
«Կարող ենք կիսել, կարող ենք չկիսել. ֆրակցիայում ամեն բան նորմալ է, ֆրակցիան շարունակում է իր աշխատանքները»:
Միաձույլ ու համերա՞շխ։ «Այո՛»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։