17/07/2019 10:04
«Ժամանակ». Հայաստանի իշխանությունները փորձում են Սևանի խնդիրն օգտագործելով՝ դրսից փողեր կպցնել
«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանի իշխանությունները փորձում են Սևանի խնդիրն օգտագործելով՝ դրսից փողեր կպցնել: Փորձ է արվում Սևանի խնդիրը դիտարկել ոչ թե իշխանությունների թերացման համատեքստում՝ կեղտաջրերի անվերահսկելի արտանետում, Սևանի ափամերձ տարածքները չմաքրել, ձկան և խեցգետնի մասսայական որս, Սևանում արհեստական կերով պահվող ձկան պատճառով ջրի մեջ ֆոսֆորի և ազոտի ավելացում, այլ որպես բնապահպանական գլոբալ աղետի անմիջական արդյունք՝ կլիմայի փոփոխության հետևանք:
Հենց այդ հանգամանքով է պայմանավորված փոխվարչապետ Տիգրան Ավինյանի Նյու Յորքում արված հայտարարությունը, թե՝ մենք կարող ենք կորցնել Սևանը: Պարզ ասած՝ փող տվեք, որ փրկենք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։