17/07/2019 10:13
«Ժամանակ». Բադասյանի տունն այնքան շքեղ է, որ նախարար նշանակվելուց հետո նա տեղափոխվել է հայրական տուն
«Ժամանակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նախարար նշանակվելուց հետո իր տանից տեղափոխվել է հայրական տուն:
Պատճառն այն է, որ Բադասյանի տունն այնքան շքեղ է, որ նա մտավախություն ունի, որ այն մամուլի միջոցով կարող է հանրային քննարկման առարկա դառնալ: Իսկ նախարարը չունի այն հարցի պատասխանը, թե ինչ միջոցներով է ինքը նման սեփականություն ձեռք բերել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։