17/07/2019 20:57
Իլոն Մասկը մտքերը կարդացող չիպ է ցուցադրել
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի ընկերությունն անցկացրել է մարդու ուղեղը համակարգչին միացնող նեյրոինտերֆեյսի շնորհանդես: Այս մասին հայտնում է New York Post-ը:
Սարքն իրենից ներկայացնում է «հյուսվածքներ», որոնք կարելի է տեղադրել ուղեղում՝ համակարգիչ մեծ ծավալի տեղեկատվություն փոխանցելու համար:
Ըստ Իլոն Մասկի ընկերության ներկայացուցչի՝ Neuralink-ն արդեն փորձարկվել է կրծողների վրա, որոնց միջոցով իրականացված գործողությունների 87 տոկոսը հաջող ելք է ունեցել:
Սարքի ստեղծան հիմանակն նպատակն է օգնել կատվածահար եղած մարդկանց կառավարել համակարգիչն ու հեռախոսը: