17/07/2019 09:48
«Փաստ». Պարազյանը միտումնավոր սկանդալ է հրահրել Սամվել Կարապետյանի եղբորորդու անվան շուրջ
«Փաստ» թերթը գրում է.
«Երեկ հայտնի դարձավ, որ ոմն գործարար Վահե Պարազյանի հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդուն՝ Նարեկ Կարապետյանին և նրա ընկերոջը: «Փաստ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ տուժող ներկայացող Վահե Պարազյանը 1,5 տարվա ազատազրկման է դատապարտված եղել ՌԴ-ում՝ մարդ առևանգելու և խոշտանգելու համար:
Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ գրավի դիմաց ազատության մեջ հայտնված Պարազյանը իր վճռի վերաբերյալ ՌԴ դատարանի որոշումից առաջ միտումնավոր սկանդալ է հրահրել Սամվել Կարապետյանի եղբորորդու անվան շուրջ, որպեսզի Նարեկ Կարապետյանի դեմ իր բողոքը իրավապահներից վերցնելու դիմաց Սամվել Կարապետյանը աջակցի իրեն ՌԴ-ում քրեական պատասխանատվությունից խուսափելու համար:
Սակայն, ըստ մեր աղբյուրների, Կարապետյանները մերժել են Պարազյանի առաջարկած «բարտերը», որից հետո վերջինս սկսել է հարցազրույցներ տալ՝ ներկայանալով զոհի կարգավիճակում:
Ավելացնենք, որ Վահե Պարազյանի ընտանիքի այլ անդամներ ևս տարբեր մութ պատմությունների ու քրեական գործերի մեջ են ներգրավված, որոնց կանդրադառնանք առաջիկայում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։