17/07/2019 12:26
Պորոշենկոն հրաժարվել է հարցաքննության գնալ
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն հրաժարվել է հարցաքննության գնալ, հայտարարել է նրա փաստաբանը:
Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն:
Նա նշել է, որ Պորոշենկոն կմասնակցի հարցաքննություններին միայն ընտրություններից հետո:
Փաստաբանը դա բացատրում է նրանով, որ մինչև հուլիսի 21-ը Պորոշենկոն հաճախ է Կիևի սահմաններից դուրս գտնվում:
Ըստ պաշտպանի՝ Պորոշենկոն «խիստ զբաղված է»: