17/07/2019 19:30
ԱՄՆ-ն Թուրքիային չի վաճառելու F-35 կործանիչներ
ԱՄՆ-ն որոշում է կայացրել Թուրքիային չվաճառել F-35 կործանիչներ, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել է ռուսական C-400 զենիթահրթիռային պաշտպանական համակարգեր: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ նախագահը նշել է, որ Թուրքիան պատվիրել էր ավելի քան 100 օդանավ ու ծրագրել էր ավելացնել թիվը, սակայն քանի որ Թուրքիան արդեն ձեռք է բերել հրթիռային համակարգեր, ապա Թուրքիային արդեն արգելված է գնել ամերիկյան կործանիչներ: