17/07/2019 20:48
Եմենցի ապստամբները հայտարարել են Ջիզանի օդանավակայանում թիրախներ խոցելու մասին
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» (հուսիներ) ապստամբները պնդում են, որ կարևոր ռազմական թիրախներ են խոցել Ջիզան քաղաքի տարածաշրջանային օդանավակայանում՝ անօդաչուների կիրառմամբ լայնածավալ գործողության ժամանակ, հայտնել է նրանց վերահսկողության տակ գտնվող «Ալ Մասիրա» հեռուստաալիքը՝ հղում անելով հուսիների ԶՈՒ ներկայացուցչին:
Ջիզանի օդանավակայանը վերսկսել էր աշխատանքը մայիսին՝ Եմենում 4 տարի տևած ռազմական գործողությունների հետևանքով փակվելուց հետո: Սակայն այդ պահից եմենցի ապստամբները պարբերաբար հարվածում են օդանավակայանին: