17/07/2019 21:06
Իսպանիայում ինտերնետային խարդախության համար 25 մարդ է ձերբակալվել
Իսպանիայի Ազգային ոստիկանությունը երկու լայնամասշտաբ գործողություն է իրականացրել Բարսելոնայում, որի շրջանակում 25 մարդ է ձերբակալվել ինտերնետային խարդախության կասկածանքով, ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
Խարդախների զոհ է դարձել 69 մարդ: Նրանց բանկային հաշվին հասանելիություն ստանալու համար ձերբակալվածներն օգտագործում էին խարդախության ֆիշինգ և քարդինգ միջոցները: