18/07/2019 00:31
Օսիպյանը բանակցում է ցուցարարների հետ, վնասվածք ստացած ոստիկաններից 11-ը դիմել է բուժօգնության
Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը և ոստիկանության ղեկավար անձնակազմը բանակցություններ են վարում Իջևանում ճանապարհը փակած քաղաքացիների հետ։
«Ճանապարհն այս պահին փակ է։ Իջևանում են ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն ու ոստիկանության ղեկավար անձնակազմը։ Բանակցություններ են տարվում ճանապարհը բացելու ուղղությամբ», - Aysor.am-ին ասաց ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Նա նշեց, որ ավելի վաղ փակ ճանապարհը՝ ոստիկանների կողմից բացելու փորձին ի պատասխան վերջիններիս նկատմամբ բռնություն է կիրառվել ցուցարարների կողմից։
Ավելի վաղ Aysor.am-ը հայտնել էր, որ տուժել է շուրջ 25 ոստիկան։
Ահարոնյանն նշեց, որ տուժածներից 11 ոստիկան է դիմել հիվանդանոց բժշկական օգնության համար, մնացածի վնասվածքները աննշան են։
Հիշեցնենք՝ ցուցարարները, որոնք, հիմնականում, փայտի գործով զբաղվողներն են, փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Իջևանի հատվածը և պահանջում են անտառահատման արգելքի վերացում և արդեն հատված անտառանյութը։