18/07/2019 19:11
Եվրահանձնակատարն առաջարկել է «միասնական ճակատով» հանդես գալ փախստականների հարցում
Եվրամիության (ԵՄ) երկրները պետք է ավելի ծանրակշիռ մոտեցում մշակեն Միջերկրական ծովով Եվրոպա ժամանող միգրանտների հիմանխնդրի լուծման հարցում, հայտարարել է միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը։
«Ես ԵՄ-ի անունից բոլոր երկրներին կոչ կանեմ ցուցաբերել համերաշխություն: Մենք չենք կարող դեպքից դեպք լուծել այդ հարցերը, մեզ ավելի երկարաժամկետ լուծումներ են անհրաժեշտ», - ընդգծել է նա:
Նրա խոսքով՝ նպատակն այն չէ, որ «երկրներին հարկադրենք համերաշխության, այլ համզենք նրանց հանդես գալ միասնական ճակատով ԵՄ փախստականների ժամանման հարցում»: