18/07/2019 10:26
Զելենսկին հայտնել է Ռուսաստանի հետ երկխոսություն սկսելու պայմանները
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2018 թվականին Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ձերբակալված ուկրաինական նավաստիների վերադարձը կարող է քայլ դառնալ Ռուսաստանի հետ երկխոսության համար: Այդ հայտարարությունը նա արել է Youtube-ի իր ալիքում հրապարակված տեսանյութում:
«Սկսենք նավաստիներից», — հայտարարել է Զելենսկին:
Նա պատմել է, որ իր կարծիքով՝ «դա նորմալ քայլ է երկխոսությանը վերադառնալու համար և իրական, հզոր քայլ՝ պատերազմը դադարեցնելու համար»: