18/07/2019 13:25
Իրանը հայտնել է միջուկային գործարքի պահպանման պայմանը
Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Զարիֆը հայտարարել է, որ եթե Եվրոպայի երկրները հետաքրքրված են միջուկային գործարքի պահպանմամբ, ապա նրանք պետք է կատարեն իրենց պարտականությունները և Թեհրանի համար ազատ առևտուր իրականացնելու պայմաններ ապահովեն:
Նա նշել է, որ Իրանն ակտիվորեն համագործակցում է Ռուսաստանի և Չինաստանի հետ, սակայն հետաքրքրված է նաև այլ երկրների հետ առևտուրն ընդլայնելու հարցում:
«Մենք պետք է վաճառենք մեր նավթը: Մենք բիզնես ենք վարում Ռուսաստանի և Չինաստանի հետ, սակայն դա բավարար չէ», — ընդգծել է Զարիֆը: