18/07/2019 18:24
Կիոտոյի անիմեի ստուդիայում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի (Տեսանյութ)
Ճապոնիայի Կիոտո քաղաքի անիմեի ստուդիայի շենքը զննելիս փրկարարները ևս 10 մարդու մարմին են հայտնաբերել: Այստեղ հրդեհ էր տեղի ունեցել, հայտնում է «NHK» հեռուստաալիքը:
Ավելի վաղ հաջողվել էր շենքից հանել 12 զոհի դի: Եվս 36 մարդ տուժել է, նրանցից մեկը մահացել է հիվանդանոցում: Այսպիսով, հրդեհի զոհերի ընդհանուր թիվը հասել է 23-ի:
Բռնկման պահին շենքում շուրջ 70 մարդ է եղել, նրանցից մի քանիսի գտնվելու վայրի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:
Հրդեհը բռնկվել է դիտավորյալ հրկիզման պատճառով: Պատահարի վայրում ոստիկանությունը ձերբակալել է 41-ամյա տղամարդու, որը, ենթադրաբար, բենզին կամ կերոսին է լցրել ստուդիայի ներսում և հրկիզել այն:
アニメ会社で火事 けが人多数か “ガソリンまいたか” 京都https://t.co/dekElcwrhE#nhk_news #nhk_video pic.twitter.com/TNeEksWoLX
— NHKニュース (@nhk_news) July 18, 2019