18/07/2019 19:29
ՌԴ ԱԳՆ-ն դեմ է Թուրքիայի նկատմամբ ԵՄ միակողմանի պատժամիջոցներին
Ռուսաստանը դեմ է Թուրքիայի նկատմամբ Եվրամիության սահմանած միակողմանի պատժամիջոցներին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ համաեվրոպական համագործակցության վարչության տնօրեն Անդրեյ Կելինը:
Նա նշել է, որ նման սահմանափակող միջոցները կիրառվում են առանձին պետությունների կողմից՝ հորինված կանոնների հիման վրա, կախված «րոպեական» քաղաքական գնահատականից:
«Մենք դեմ ենք այդպիսի միջոցներով դիվանագիտություն վարելուն», - հայտարարել է Կելինը: