18/07/2019 19:01
Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 1700 փախստական
Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել մոտ 1700 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1690 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 359 մարդ (108 կին, 183 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 1331 մարդ (399 կին, 679 երեխա)»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նաև երկրի ներսում մշտական բնակության վայրեր են վերադարձել 463 բնակիչ: