18/07/2019 12:55
Ռուսաստանը չի հրաժարվել Վրաստանի քաղաքացիների համար վիզաների չեղարկման հնարավորությունից
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը «Известия» թերթի հետ զրույցում հայտնել է, որ Ռուսաստանը չի հրաժարվել Վրաստանի քաղաքացիների համար վիզաների չեղարկման հնարավորությունից:
«Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկումը գտնվել և գտնվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում», — ասել է Կարասինը:
Նա հայտարարել է, թե ենթադրում է, որ «Թբիլիսիի իրական քայլերը Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացման ուղղությամբ, կարող են վերադարձնել այդ հարցը երկկողմանի օրակարգ»:
Հուլիսի 8-ին ուժի մեջ է մտել ՌԴ նախագահի հրամանագիրը, որը ժամանակավորապես արգելում է Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը: